Զատկային խնդիրներ


1.Արտաշեսը երկուշաբթի մայրիկի հետ ներկել է 10 ձու: Իսկ
երեքշաբթի՝ 20-ով ավելի: Որքա՞ն ձու են ներկել Արտաշեսը և մայրիկը:
***
2.Տիգրանը գնեց կես կգ բրիձ փլավի համար: Նա վճարեց 200 դրամ: Որքա՞ն արժի մեկ կիլոգրամ բրիձը:
***
3.Աշոտը խանութից գնեց 2 կգ չամիչ: Նա վճարեց 6000 դրամ: Որքա՞ն արժի 1կգ չամիչը:
***
4. Անին օգտագործեց 5 տուփ կանաչ ներկ Զատկի ձու ներկելու համար: Իսկ կարմիր գույնի համար երեք անգամ ավելի շատ: Քա՞նի տուփ օգտագործեց Անին կարմիր գույնի ձու ներկելու համար:
***
5. Անին ու Աշոտը խաղում էին ձվակռիվ: Անին հաղթեց երեք ձու, իսկ Աշոտը՝ երեք անգամ ավելի շատ: Քա՞նի ձու է հաղթել Աշոտը: